Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Թիրախում են Մորատան ու Լևանդովսկին

Թիրախում են Մորատան ու Լևանդովսկին
17.11.2015 | 11:00

Եկող ամառ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերելու միանգամից երկու կենտրոնական հարձակվողի: Մեկն իտալական «Յուվենտուսի» կազմում հանդես եկող Ալվարո Մորատան է՝ նույն այդ «Ռեալի» մարզադպրոցի սանը, իսպանական երիտասարդ ֆուտբոլիստների տաղանդավորագույն ներկայացուցիչը, մյուսը Ռոբերտ Լևանդովսկին է, ում նախանցած մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայից» «պոկեց» Մյունխենի «Բավարիան»: Թե՛ Մորատան, թե՛ Լևանդովսկին բացառիկ արդյունավետ են գործում իրենց ներկայիս ակումբներում, իսկ մասնավորապես Մորատայի հարձակման ահռելի ուժն իր մաշկի վրա ավելի քան շոշափելի է զգացել նույն Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում: Ի դեպ, ինչպես Թուրինում, այնպես էլ՝ Մադրիդում:
Հայտնի է նաև, որ «Ռեալին» հրաժեշտ տալու ակտիվ մտորումների մեջ են թիմի հարձակման գծի առաջատարներից երկուսը՝ Քրիշտիանու Ռոնալդուն և Քարիմ Բենզեման: Այս լույսի ներքո ավելի քան հասկանալի է դառնում արքայական ակումբի հետաքրքրվածությունը վերը հիշատակված ֆուտբոլիստներով, թեև «Ռեալն» այն ակումբն է, որը տրանսֆերային շուկայում միշտ հեռանկարով է իրականացնում քայլերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ